Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 15-16-ը Մալթայի Հանրապետությունում
մասնակցում է «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը»
թեմայով բարձր մակարդակի համաժողովին։ Համաժողովը նվիրված է Մալթայի օմբուդսմանական
հաստատության հիմնադրման 30-ամյակին։
Անահիտ Մանասյանը հրավիրված է հանդես գալու
որպես բանախոս «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ժողովրդավարության հենասյուն փոփոխությունների
ժամանակներում» թեմայով առաջին պանելային քննարկմանը։
Այս կարևոր հարթակում ներկայացվում են տարբեր
երկրների օմբուդսմանների արձագանքները գլոբալ մարտահրավերներին, ինչպես նաև տեղի է
ունենում փորձի փոխանակում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության
ամրապնդման և արդյունավետ կառավարման խթանման ուղղությամբ։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կներկայացնի նաև Հայաստանի
փորձը. Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացման նորարարական մոտեցումներն
ու առաջնահերթությունները, հատկապես՝ փոփոխությունների ու բևեռացման ժամանակաշրջաններում։