Պանելային
քննարկում 2. Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված
«Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում»
խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկումները
շարունակվում են։
«Մարդու
իրավունքների կրթությունը՝ որպես էթիկական ստանդարտների ամրապնդման, ինչպես նաև խտրականության,
կարծրատիպերի և անհանդուրժողականության հաղթահարման կարևոր գրավական» թեմայով երկրորդ
պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Աշխատանքի
և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, Մարդու իրավունքների
գերմանական ինստիտուտի տնօրեն Բեատե Ռուդոլֆը (առցանց), ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը,
ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիր
և ղեկավար Եղիշե Կիրակոսյանը և Մալթայի համալսարանի պրոֆեսոր Աննե Մարի Թեյքը։
Պանելային
քննարկումը վարել է ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական, կրթական կենտրոնի ղեկավար
Ժաննա Հակոբյանը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական Միության կողմից
ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների
հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության
զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության
հիմնադրամի հետ համատեղ։