Դեկտեմբերի
10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Գեղանուշի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն
էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման
ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի
գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ.
աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում,
այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: