ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել «Շուրջօրյա մասնագիտացված խնամքի
հաստատություններում պահվող անձանց իրավունքների իրացման հնարավոր մեխանիզմները» թեմայով
քննարկում:
Քննարկմանը
մասնակցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ինչպես
նաև պետական այլ գերատեսչությունների, հոգեբուժական կազմակերպությունների, շուրջօրյա
մասնագիտացված խնամքի հաստատությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող,
խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝
ողջունելով հյուրերին, կարևորել է հանրային տարբեր դերակատարների մասնակցությամբ այս
ձևաչափով քննարկման անցկացումը և ընդգծել, որ շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում
պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության գործունեության կարևոր
ուղղություններից է և խնդիրները գտնվում են անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության
ներքո։
Քննարկման
ընթացքում ներկայացվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց ազատ տեղաշարժի,
ինչպես նաև զբաղվածության, աշխատանքի և կրթության իրավունքների իրացմանն առնչվող մի
շարք հարցեր: