Հունվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել
է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին:
ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը՝ ողջունելով երեխաներին, ներկայացրել
է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը,
աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող
մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության
իրավունքի ապահովման և երեխայի անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև իրավունքի
վերաբերյալ պատշաճ իրազեկվածությանը վերաբերյալ։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն
է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների
սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ: