Հունվարի
30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա»
«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները:
ՄԻՊ աշխատակազմի
կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով երեխաներին,
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների
շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման
ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման,
կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային
իրավունքների, ինչպես նաև առցանց միջավայրում երեխայի անվտանգության վերաբերյալ հարցեր:
Հանդիպումն
անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: