Փետրվարի
16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության
«Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամ»-ի երեխաների
ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն։
Այցերը
տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել
են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Հաստատություններում
Պաշտպանն իրականացրել է շրջայցեր, ծանոթացել շահառուներին՝ տարեցներին և երեխաներին
մատուցվող ծառայությունների, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել
հաստատության կենսապայմանները, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմանները։
Անահիտ
Մանասյանն առանձնազրույցներ
է ունեցել «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային
խնամքի կենտրոն»-ի տարեց շահառուների հետ, որոնց կողմից բարձրացված հիմնական հարցերը
վերաբերել են սոցիալական աջակցության տրամադրմանը, կենսաթոշակի կամ ծերության նպաստի
վճարումների հետ կապված խնդիրներին։
Մարդու
իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ
կրում են շարունակական բնույթ: