Խոր ցավով
տեղեկացանք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն
Էդգար Խաչատրյանի մահվան մասին։
Տարիներ
շարունակ նա իր մասնագիտական գիտելիքն ու անսպառ նվիրումն ուղղել է մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացման գործին:
Էդգար
Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության
հարցերով փորձագիտական խորհրդի անդամ էր:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը խորին ցավակցություն են հայտնում
Էդգար Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին այս անդառնալի կորստի
կապակցությամբ: