Փետրվարի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու
մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական
դպրոցի աշակերտներին։
Այցի նպատակն
էր «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի
Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել
է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Երեխաների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: