Մարտի
19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է 2020 թվականի նոյեմբերից
Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ
Դավթյանին։
Ողջունելով
հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի
սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել
են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։
Դավիթ
Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում
իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված
ջանքերի համար:
Հանդիպման
ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ
Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության
առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն
դրանց լուծումներ գտնելու հարցում: