Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։
Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։
Մասնավորապես, ազատությունից զրկված անձինք երբեմն ստիպված են լինում տևական ժամանակ գտնվել գիշերելու և հանգստի համար համապատասխան պայմաններ չունեցող խցերում։ Այդ ընթացքում նրանք չեն ապահովվում օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով և մշտական ընդունման դեղորայքով:
Դատարանների խցերը հիմնականում ապահովված չեն նյութական անհրաժեշտ հագեցվածությամբ։
Դատարանի խցերում պահվող ազատությունից զրկված անձանց՝ հանձնուքների ընդունման ընթացակարգի և միասնական իրավակարգավորումերի բացակայությունը հանգեցնում են ազատությունից զրկված անձանց առաջին անհրաժեշտության իրերով և սննդով ապահովելու, ինչպես նաև դրանց ընդունումը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու հետ կապված գործնական խնդիրների։
Մարդու իրավունքների պաշտպանը այս հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում է, որ դա կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի:
Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությամբ պայմանավորված՝ գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե ո՞ր պետական մարմնի պարտականությունն է ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելը, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ, բուժօգնություն, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվությունը կոնֆիդենցիալ եղանակով ապահովելը:
Արդյունքում՝ ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների բացակայությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետք է օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորում ստանան ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պարտադիր կենցաղային գույքով, պահման բավարար պայմաններով, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվության կազմակերպումն ապահովելու հարցերը՝ բացառելով նշված խնդրի լուծմանն ուղղված տարբերակված և հայեցողական մոտեցումները։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ ակնկալելով սեղմ ժամկետներում պետական իրավասու մարմինների արձագանքը ինչպես ոլորտում առկա օրենսդրական բացերը, այնպես էլ գործնական խնդիրները լուծելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանում խտրականության ընկալումների, վերաբերմունքի և փորձառությունների վերաբերյալ համապետական ուսումնասիրության արդյունքները։

Սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին` նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ։

2026 թվականի սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել «Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Գենդերային հավասարության պարգևադրոշմ պետական հաստատությունների համար» (Gender Equality Seal for Public Institutions) նախաձեռնության և EQUANOMICS-ի շրջանակում կազմակերպված առցանց քննարկմանը։