Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


2026 թվականի սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել «Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։
Այցի շրջանակում Դպրոցի սաներին և անձնակազմի ներկայացուցիչներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու հնարավոր եղանակները։
Հայաստանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել երեխաների՝ մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին և դրա ապահովման կարևորությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանության, թվային միջավայրում երեխաների անվտանգության, երեխայի նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի կանխարգելմանն ու արձագանքմանը, երեխայի աշխատանքային իրավունքի պատշաճ ապահովմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ու առողջությանը վնասող սովորությունների կանխարգելմանն առնչվող հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է իրազեկման այցերը հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների և հաստատությունների աշխատակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների, ինչպես նաև դրանց պաշտպանության հասանելի մեխանիզմների վերաբերյալ։

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվական տարբեր հարթակներով տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, անահատական դեպքերով իրականացված աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։

Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։

Հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը, Վանաձորի «Մոր և մանկան» պուրակում մասնակցել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային նախաձեռնությանը։