Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Երեխայի անձնական տվյալներն ու լավագույն շահը՝ հանրային հաղորդակցության կենտրոնում. ՄԻՊ նախաձեռնությամբ անցկացվել է վերապատրաստման դասընթաց
Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերին՝ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» և «Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցությունում» թեմաներով։
Դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական մարմինների հանրային հաղորդակցության պատասխանատուներ, ինչպես նաև լրագրողներ։
Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայմաններից է մարդու իրավունքներին առնչվող հարցերի պատասխանատու, զգայուն և իրավունքահեն լուսաբանումը։
Պաշտպանն ընդգծել է, որ նման պատասխանատվություն կրում են ոչ միայն զանգվածային լրատվության միջոցները, այլև պետական մարմիններն ու հանրային հաղորդակցություն իրականացնող բոլոր անձինք, այդ թվում՝ սոցիալական հարթակներում հրապարակումներ կատարողները։
«Յուրաքանչյուր հաղորդակցություն, հրապարակում կամ հանրային անդրադարձ, որը վերաբերում է երեխային, պետք է իրականացվի՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով և նրա արժանապատվության նկատմամբ հարգանքով»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ երեխաների իրավունքներին առնչվող թեմաների լուսաբանումը շարունակում է մնալ առավել զգայուն ոլորտներից մեկը, որտեղ հաճախ անհրաժեշտ է հետևողականորեն ապահովել երեխայի լավագույն շահի և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանումը։ Անահիտ Մանասյանը կարևորել է միջազգային չափանիշների շարունակական զարգացումներին համահունչ գործելակերպերի ներդրումը և պետական մարմինների, լրատվամիջոցների ու ոլորտի մասնագետների միջև կառուցողական համագործակցությունը։
«Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն գործընկերային և կառուցողական համագործակցության միջոցով»,- նշել է Պաշտպանը՝ կարևորելով շարունակական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել լրատվամիջոցների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ ձևավորված համագործակցությունը՝ արձանագրելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն բոլոր դերակատարների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում։
Դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական չափանիշները, երեխայի լավագույն շահի գնահատման և ապահովման մոտեցումները, ինչպես նաև երեխաների անձնական տվյալների մշակման, այդ թվում՝ հրապարակման իրավական պահանջները և դրանք ապահովելու էթիկական մոտեցումները։ «Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցություններում» թեմայով դասընթացը վարել է dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնի և CyberHub-ի իրավաբան, տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը, իսկ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» թեմայով դասընթացը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը։
Ինտերակտիվ ձևաչափով անցկացված դասընթացը նպատակ ուներ նպաստել մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ամրապնդել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավունքահեն մոտեցումները։
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվող նմանատիպ վերապատրաստման դասընթացները միտված են երեխաների իրավունքների պաշտպանության մշակույթի զարգացմանը և այնպիսի հանրային հաղորդակցության խթանմանը, որը լիարժեքորեն հարգում է երեխայի արժանապատվությունը, անվտանգությունը, մասնավոր կյանքը և լավագույն շահը։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։
-6a3a4e52de715.webp&w=1920&q=75)
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերին՝ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» և «Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցությունում» թեմաներով։