Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Շարունակվում է Մարդու իրավուքների պաշտպանի կողմից մեկնարկած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։
Այս անգամ նախագծին միացել է Շիրակի մարզից Մանե Շաբոյանը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում կրթություն ստացող ուսանող, ով հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է տարբեր հասարակական նախաձեռնություններում։
Մանեն մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ներսից ծանոթանալով իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանքին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Եթե երիտասարդ ես, վստահ ես, որ ուզում ես պատասխանատվություն ստանձնել հասարակությունում առկա մարտահրավերները բարձրաձայնելու և հաղթահարելու գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Մասնակիցները հնարավորություն ունեն անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատանքային գործընթացներում, բարձրաձայնելու իրավունքներին առնչվող` մեր միջավայրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց համար լուծումներ։ Սա նաև հարթակ է՝ զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու նոր փորձառություն և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։
Ուղարկիր ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ ու պատմիր քո մասին՝ նշելով, թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։
Քո պատմությունն ուղարկիր՝ youthvoice@ombuds.am հասցեին:

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։
-6a3a4e52de715.webp&w=1920&q=75)
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերին՝ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» և «Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցությունում» թեմաներով։