ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՓՈՐՁԱԳԵՏ
ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
Միջազգային
գործունեությանն առնչվող տեղեկատվության արձանագրում, հավաքագրում և ամփոփում, մասնակցություն՝ մարդու իրավունքների ու
ազատությունների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ծրագրային առաջարկների
կազմման աշխատանքներին, Պաշտպանի աշխատակազմի
մամուլի հաղորդագրությունների և այլ նյութերի թարգմանության աշխատանքների
իրականացում։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
3. Փորձագետի պարտականությունները՝
1. Միջազգային
համագործակցության ոլորտում Պաշտպանի գործունեության առաջնահերթությունների,
ինչպես նաև միջազգային համագործակցության հիմնական ուղենիշերի մշակման
աշխատանքների իրականացում.
2.
Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների
վիճակի և Պաշտպանի աշխատակազմի իրականացրած աշխատանքների մասին միջազգային
գործընկերներին իրազեկման աշխատանքների իրականացում.
3.
միջազգային
գործունեությանն առնչվող տեղեկատվության արձանագրում, հավաքագրում և ամփոփում.
4.
Պաշտպանի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունների և
այլ նյութերի թարգմանության աշխատանքների իրականացում.
5.
մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն
ու խթանմանն ուղղված ծրագրային առաջարկների կազմման աշխատանքներին մասնակցություն.
6.
Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցների
աշխատանքների իրականացում՝ միջազգային հանրային և միջազգային մարդասիրական
իրավունքի կարգավորումների և միջազգային ատյանների նախադեպային որոշումների
ուսումնասիրման և վերլուծության միջոցով.
7.
մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության
վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ներկայացվող Պաշտպանի
դիրքորոշումների, իրավական վերլուծությունների և առանձին իրավունքների
պաշտպանության վիճակի վերաբերյալ այլ փաստաթղթերի մշակման աշխատանքների
իրականացում.
8.
մասնակցություն Պաշտպանի գործունեության, մարդու
իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումների
և արտահերթ հրապարակային զեկույցների նախապատրաստման աշխատանքներին․
9.
մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության
ոլորտին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ մշտադիտարկումների իրականացում և
համապատասխան զեկույցների ներկայացում Վարչության պետին.
10.
մարդու իրավունքների ու ազատությունների բնագավառում
Պաշտպանի անունից կնքվող համագործակցության հուշագրերի նախագծերի կազմում.
11.
Պաշտպանի արտասահմանյան գործուղումների նախապատրաստմանն
ու կազմակերպմանն առնչվող աշխատանքների իրականացում.
12.
սահմանված ժամկետներում փորձագետի աշխատանքների ծրագրով նախատեսված
հաշվետվությունների, վերլուծությունների ու տեղեկանքների ներկայացում․
13.
սահմանված ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում․
14.
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և
պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունների կատարում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
1) բարձրագույն կրթություն՝ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ.
2) գործառույթների
իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
3) ոլորտը կարգավորող օրենսդրության և
իր աշխատանքի բնույթի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի իմացություն, ինչպես
նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) իր լիազորությունների շրջանակում
համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) անհրաժեշտ տեղեկատվության
տիրապետում.
6) ժամանակի կառավարման հմտություններ
և ճշտապահություն.
7) սեղմ ժամկետներում
հանձնարարություններ կատարելու ունակություն.
8) միջանձնային հարաբերությունների
ձևավորման ունակություններ
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետը.
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2025թ. հունիսի 19-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
հասցե՝ Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10) 53-02-62, էլ. փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ
պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը
վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով
սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային
ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական
դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես
նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված
կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից ընտրություն կատարելու եղանակը.
Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա
ընթացքում կատարվում է ընտրություն և առաջարկվում է կնքել պայմանագիր: Ընտրություն
կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի
ուսումնասիրության և ըստ անհրաժեշտության նաև հարցազրույցի արդյունքում: Եթե հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունը
ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել
պայմանագիր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է ներկայացվելու փորձագետ ներգրավելու համար դիմած այլ հավակնորդների:
9. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
1) դիմում (դիմումի ձևը կցվում է).
2) ինքնակենսագրական.
3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման
տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի`
դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս
բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից)
հաստատված պատճենները.
4) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝
զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
5) երկու լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
6) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ
նույնականացման քարտի պատճենները:
Քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի m_ghazaryan@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և
փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան
հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի
միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային
օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն
վարչական շրջան, Պուշկինի 56ա, հեռ.` 010-53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով միջազգային
համագործակցության վարչության փորձագետի հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես
փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ)
____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների)
_________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը
հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության
դեպքում) _____________________էջ.
5. Այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի
պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար
զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու
մասին: