Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ
ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԲԱԺԻՆ)
ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ու կանոնադրական խնդիրներից և գործառույթներից ելնելով՝ Վարչության
կողմից ծրագրերի և կոնկրետ հանձնարարականների իրականացում։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը
ներգրավվում է 2025 թվականի
դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. Փորձագետի պարտականությունները՝
1. քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների, դրանց առնչվող օրենսդրական
դաշտի ուսումնասիրություն և համապատասխան որոշումների և գրությունների
նախագծերի պատրաստում,
2. անձանց իրավաբանական խորհրդատվության
տրամադրում,
3. «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի
դրույթների համապատասխանության մշտադիտարկման աշխատանքների իրականացում,
4. երեխաների
խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, ինչպես նաև հանրակրթական
ուսումնական հաստատություններ իրականացվող այցերին մասնակցություն,
5. Պաշտպանի տարեկան հաղորդման, ինչպես
նաև արտահերթ հրապարակային զեկույցների կամ հաղորդումների նախագծերի մշակում,
6. երեխաների իրավունքներին վերաբերող
իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների
նախագծերի կազմում,
7. սահմանված ժամկետներում փորձագետի աշխատանքների
ծրագրով նախատեսված հաշվետվությունների, վերլուծությունների ու տեղեկանքների ներկայացում,
8. սահմանված ներքին կարգապահական կանոնների,
աշխատանքային կարգապահության պահպանում,
9. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ,
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված այլ
պարտականությունների կատարում:
4. 4. Աշխատանքները կատարելու
համար փորձագետին ներկայացվող պահանջները.
1)
բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ․
2)
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
3)
ոլորտը կարգավորող օրենսդրության և իր աշխատանքի բնույթի
հետ կապված նորմատիվ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու,
տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4)
իր լիազորությունների հետ կապված համակարգչով և ժամանակակից
տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5)
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
6)
ժամանակի կառավարման հմտություններ և ճշտապահություն.
7)
սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու ունակություն։
1. Դիմումների ներկայացման
վերջնաժամկետը.
Դիմումների
ընդունման վերջնաժամկետն է` 2025թ. հունիսի 19-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և
էլեկտրոնային փոստի հասցեն.
հասցե՝
Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10) 53-02-62, էլ. փոստ՝ m_ghazaryan@ombuds.am
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր
կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ
տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված
փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային
ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական
դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես
նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված
կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից ընտրություն
կատարելու եղանակը.
Փաստաթղթերը
ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է
ընտրություն և առաջարկվում է կնքել պայմանագիր: Ընտրություն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի
ուսումնասիրության և ըստ անհրաժեշտության նաև հարցազրույցի արդյունքում: Եթե
հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային
օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա մեկ
աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է ներկայացվելու փորձագետ ներգրավելու համար
դիմած այլ հավակնորդների:
9. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
1) դիմում (դիմումի ձևը կցվում է).
2) ինքնակենսագրական.
3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային
ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը
հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային
գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք
համապատասխան մարմնից) հաստատված պատճենները.
4) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի
պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
5) երկու լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
6) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի
(սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Քաղաքացին
դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի m_ghazaryan@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին
դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է
համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ
էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է
մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն
վարչական շրջան, Պուշկինի 56ա, հեռ.` 010-53-94-48):
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
քաղաքացի
---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
----------------------------------
հեռախոսահամարը
------------------------------------
էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով աշխատակազմի կոնվենցիոն
մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետի հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ
ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի
(ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի
(դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային
գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական
գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր
----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված
եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու
համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու
մասին: