Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախատեսված աշխատանքների
համառոտ նկարագիրը.
Միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի գործունեության
առաջնահերթությունների մշակման աշխատանքներին մասնակցություն, Հայաստանում մարդու
իրավունքների ու ազատությունների վիճակի և Պաշտպանի աշխատակազմի իրականացրած
աշխատանքների մասին միջազգային գործընկերներին իրազեկում, Պաշտպանի գործունեության,
մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան
հաղորդումների և արտահերթ հրապարակային զեկույցների նախապատրաստման աշխատանքներին աջակցություն,
Պաշտպանի աշխատակազմում իրականացվող
միջոցառումների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների
մարդու իրավունքների ազգային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ
իրականացվող միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջոցառումների, քննարկումների, հանդիպումների
ընթացքի նկատմամբ արարողակարգային հսկողություն.
1. 2. Փորձագետ
ներգրավելու ժամկետը.
Փորձագետը
ներգրավվում է վեց ամիս ժամկետով:
3. Փորձագետի
պարտականությունները՝
1)
միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի գործունեության
առաջնահերթությունների, ինչպես նաև միջազգային համագործակցության հիմնական
ուղենիշերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
2)
Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների վիճակի և
Պաշտպանի աշխատակազմի իրականացրած աշխատանքների մասին միջազգային գործընկերներին
իրազեկում.
3)
Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների
և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումների և արտահերթ
հրապարակային զեկույցների նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն.
4)
մարդու իրավունքների ու ազատությունների
պաշտպանության վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ներկայացվող Պաշտպանի
դիրքորոշումների, իրավական վերլուծությունների և առանձին իրավունքների
պաշտպանության վիճակի վերաբերյալ այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին
մասնակցություն.
5)
միջազգային, այդ թվում՝ ոչ կառավարական
կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների մարդու իրավունքների ազգային
հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ
իրականացվող միջոցառումների կազմակերպում, նախապատրաստական աշխատանքների
իրականացում, այդ թվում՝ հրավերների կազմում, նամակագրության կազմակերպում.
6)
Պաշտպանի աշխատակազմի միջոցառումների շրջանակում օտարերկրյա
մարդու իրավունքների ազգային հաստատությունների, միջազգային, այդ թվում՝ ոչ
կառավարական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում
դիվանագիտական ներկայացուցչությունների կոնտակտային անձանց հետ կանոնավոր
հաղորդակցության և նամակագրության ապահովում.
7)
Պաշտպանի աշխատակազմի միջոցառումների, քննարկումների,
հանդիպումների ընթացքի նկատմամբ արարողակարգային հսկողություն, այդ թվում՝ հյուրերի դիմավորում, ընդունում, պատշաճ
նստեցում և ճանապարհում.
8)
կազմակերպվող միջոցառումների կոնֆերանս սրահների, այդ
թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանդիպումների դահլիճի
դասավորվածության, սարքավորումների (թարգմանչական սարքեր, նոթբուք, խոսափող,
էկրան, պրոյեկտոր և այլն), օրակարգերի, նշումների գրքույկների, դրոշների,
ցուցատախտակի (banner) և այլ անհրաժեշտ կահավորումների ապահովում.
9)
միջոցառման օրակարգերի, գրանցման թերթիկների և այլ
անհրաժեշտ նյութերի կազմման աջակցություն և տպագրության ապահովում.
10)
Պաշտպանի աշխատակազմի միջոցառումների շրջանակում
սուրճի/ճաշի ընդմիջումների, բանկետների, գալա ընթրիքների կազմակերպում.
11)
մարդու իրավունքների ու ազատությունների
բնագավառում Պաշտպանի անունից կնքվող համագործակցության հուշագրերի նախագծերի կազմում.
12)
Պաշտպանի աշխատակազմի մամուլի
հաղորդագրությունների և այլ նյութերի թարգմանության աշխատանքների իրականացում.
13)
Պաշտպանի արտասահմանյան գործուղումների
նախապատրաստմանն ու կազմակերպմանն առնչվող աշխատանքների իրականացում.
4. Փորձագետին
ներկայացվող պահանջները՝
1)
բարձրագույն կրթություն՝ միջազգային
հարաբերություններ մասնագիտությամբ ․
2)
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
3)
ոլորտը կարգավորող օրենսդրության և իր աշխատանքի բնույթի
հետ կապված նորմատիվ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու,
տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4)
իր լիազորությունների հետ կապված համակարգչով և ժամանակակից
տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5)
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
6)
ժամանակի կառավարման հմտություններ և ճշտապահություն.
7) սեղմ ժամկետներում հանձնարարություններ
կատարելու ունակություն.
8)
անգլերեն լեզվի գերազանց իմացություն:
5. Դիմումների ներկայացման
վերջնաժամկետը.
Դիմումների
ընդունման վերջնաժամկետն է` 2025թ. հոկտեմբերի 17-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը,
հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
Հասցե՝
Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10)
53-02-62, էլ.
փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր
կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ
տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված
փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային
ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական
դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես
նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված
կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից ընտրություն
կատարելու եղանակը.
Դիմում ներկայացրած քաղաքացիների
փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
9. Անհրաժեշտ
փաստաթղթերի ցանկը.
1) դիմում (դիմումի ձևը կցվում է),
2)
հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին․
3) ինքնակենսագրական.
4) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող
փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի
(վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան
մարմնից) հաստատված պատճենները.
5) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան
փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ
համապատասխան տեղեկանք,
6) երկու լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
7) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական
քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
Քաղաքացին դիմումը և փաստաթղթերը
ներկայացնում է անձամբ կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի armine.petrosyan@ombuds.am
էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե
քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է
համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ
էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է
մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների
համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարության
վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,
Պուշկինի 56ա, հեռ.`
010-53-03-58):
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ
քաղաքացի
---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
----------------------------------
հեռախոսահամարը
------------------------------------
էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
փորձագետի հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ
փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի
(ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի
(դիպլոմների) _________________________________________ էջ.
3.
Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4.
Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ
____________________________________________________________ էջ:
Առդիր -----
էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված
եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր
ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով
պատասխանատվության ենթարկվելու մասին:
Հայտարարության ձև
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ
ՈՒ Ն
--------------------------------------------------------------------------------
- ի
(անունը, ազգանունը և հայրանունը)
Ղեկավարվելով ՀՀ
կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի Առանձին խնդիրների իրականացման համար պետական
մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով՝
հայտնում եմ հետևյալը.
Պաշտոնից ազատվել կամ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունը
դադարեցվել է՝
1.
Կարգապահական տույժ կիրառելու պատճառով ___________
(այո, ոչ)
2.
Օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու պատճառով __________
(այո, ոչ)
3.
Օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու պատճառով _________
(այո, ոչ)
4. Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության
պահանջները չպահպանելու պատճառով _________
(այո, ոչ)
5. ՀՀ քաղաքացիությունը
դադարեցնելու պատճառով _________
(այո, ոչ)
6. Ուժի մեջ մտած՝
կայացված մեղադրական դատավճռի պատճառով _________
(այո, ոչ)
7. Երկու տարի
անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու
պատճառով _________
(այո, ոչ)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
«------»--------------------------- 2025թ.
_____________________________
Լրացնողի անուն,
ազգանունը, ստորագրություն