Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Տավուշի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, արձանագրված խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են նաև մարզային ստորաբաժանման գործունեության կազմակերպմանը և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող հարցեր։
Պաշտպանը կարևորել է մարզային ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը և մարզային այցելությունների շարունակական իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս տեղում վեր հանել մարդու իրավունքներին առնչվող խնդիրները և առավել հասցեական արձագանքել դրանց։

Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանում խտրականության ընկալումների, վերաբերմունքի և փորձառությունների վերաբերյալ համապետական ուսումնասիրության արդյունքները։

Սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին` նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ։

2026 թվականի սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել «Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Գենդերային հավասարության պարգևադրոշմ պետական հաստատությունների համար» (Gender Equality Seal for Public Institutions) նախաձեռնության և EQUANOMICS-ի շրջանակում կազմակերպված առցանց քննարկմանը։