Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցուցաբերած աջակցության և կառուցողական փոխգործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և կարևորել ձևավորված համագործակցության շարունակականությունն ու հետագա զարգացումը։
Դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունն ու դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։
-6af1c7a5be147.webp&w=1920&q=75)
2027 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,900,000 դրամի չափով։ Ներկայացնելով հաստատության բյուջետային ծրագրերը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ դրանք ներառում են երկու հիմնական միջոցառում, որոնցից հիմնականը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2–6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) աշնանային լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։

Նոյեմբերի 4-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում և հանդիպել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։