Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հետաքրքրվա՞ծ ես մարդու իրավունքներով, իրավագիտության ֆակուլտետի ուսանո՞ղ ես, ցանկանո՞ւմ ես ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ։
Միացի՛ր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների աշնանային դպրոցին», զարգացրո՛ւ մասնագիտական կարողություններդ և խորացրո՛ւ գիտելիքներդ մարդու իրավունքների ոլորտում։
Մարդու իրավունքների աշնանային դպրոցին մասնակցությունը հնարավորություն կտա՝
• ուսումնասիրել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները,
• ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին և հիմնական գործառույթներին,
• ծանոթանալ մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների գործունեության հիմնական սկզբունքներին և դրանց առջև ծառացած մարտահրավերներին,
• խորքային գիտելիքներ ձեռք բերել մարդու իրավունքների պաշտպանության մի շարք արդիական և մարտահրավերային ոլորտներում, այդ թվում՝ իրավահավասարության և խտրականության բացառման, կարծիքի արտահայտման ազատության և ատելության խոսքի դեմ պայքարի, մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև մարդու իրավունքների վրա գործարարության և արհեստական բանականության ազդեցության վերաբերյալ,
• մասնակցել ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացվող քննարկումներին, այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և այլ պետական կառույցներ։
Մարդու իրավունքների աշնանային դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր։
Ովքե՞ր կարող են դիմել
• ՀՀ բուհերի իրավագիտության ֆակուլտետների՝ բակալավրի որակավորում շնորհող կրթական ծրագրերի 2-4-րդ կուրսերի ուսանողները և մագիստրոսի որակավորում շնորհող կրթական ծրագրերի ուսանողները, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների ոլորտով։
Ինչպե՞ս դիմել
• Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 25-ը zhanna.hakobyan@ombuds.am և luiza.loqyan@ombuds.am էլեկտրոնային փոստի հասցեներին անհրաժեշտ է ներկայացնել դիմում, մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն։
Ընտրությունն իրականացվելու է գրավոր և բանավոր փուլերի արդյունքների հիման վրա։
Դպրոցին մասնակցելու հնարավորություն կստանա 20 ուսանող:
Մարդու իրավունքների աշնանային դպրոցի շրջանակում կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն 2026 թվականի հոկտեմբերին։
Տևողություն՝ 4 շաբաթ՝ շաբաթական երկու օր հաճախականությամբ։
Մրցույթի գրավոր և բանավոր փուլերը հաջողությամբ հաղթահարած ուսանողներին կտրամադրվի տեղեկատվություն Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մանրամասների վերաբերյալ։

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվական տարբեր հարթակներով տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, անահատական դեպքերով իրականացված աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։

Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։

Հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը, Վանաձորի «Մոր և մանկան» պուրակում մասնակցել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային նախաձեռնությանը։