«Մասնավոր
կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած
խախտումներն ու դրանց կանխարգելման ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունն անթույլատրելի
է»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ հյուրընկալվելով «Առաջին
լրատվականի» տաղավարում։
Ժիրայր
Ոսկանյանի հետ հարցազրույցի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր դիրքորոշումներն ու
դիտարկումները մի շարք թեմաների վերաբերյալ՝ շեշտադրելով մարդու իրավունքների պաշտպանության
համակարգային ապահովման և հանրային պատասխանատվության անհրաժեշտությունը։
Անդրադարձ
է կատարվել՝
• Անձնական
տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների համատարած
խախտումներին և դրանց կանխարգելման ուղղությամբ պետական մարմինների անբավարար քայլերին,
• Հանրային
հնչեղություն ստացած քրեական վարույթներին և դրանց համատեքստում Մարդու իրավունքների
պաշտպանի հաստատության գործառույթներին,
• Կրոնական
ազատությունների երաշխավորման ոլորտում առկա մտահոգություններին,
• Սեռով,
էթնիկ պատկանելությամբ, համոզմունքներով կամ այլ հատկանիշներով պայմանավորված, ինչպես
նաև այլակարծության համար մարդկանց թիրախավորման անթույլատրելիությանը,
• Մասնագիտական
և ակադեմիական համայնքների, ինչպես նաև պաշտոնատար անձանց խոսքի պատասխանատվության
չափանիշներին,
• Ատելության
խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին՝ որպես հանրային համերաշխությանը
վտանգ սպառնացող գործոնների։