«Հանրային
ռադիոյի» անդրադարձը «Պետական մարմինների, մասնագիտական համայնքների ու ԶԼՄ-ների համագործակցությունը
իրավահավասարության խթանման և խտրականության դեմ պայքարում» բարձր մակարդակի պանելային
քննարկմանը:
Մարդու
իրավունքների միջազգային օրվա առթիվ անցկացվող «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության
և հակախտրականության երաշխավորման ոլորտում» բարձր մակարդակի միջազգային համաժողովի
շրջանակում կայացավ կարևոր թեմային նվիրված պանելային քննարկում՝ «Պետական մարմինների,
մասնագիտական համայնքների ու ԶԼՄ-ների համագործակցությունը իրավահավասարության խթանման
և խտրականության դեմ պայքարում»
Քննարկմանը
մասնակցեցին՝
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
ՀՀ արդարադատության
նախարար Սրբուհի Գալյանը
ՀՌՀ նախագահ
Տիգրան Հակոբյանը
Սերբիայի
նախկին Ազգային օմբուդսման, մարդու իրավունքների փորձագետ Սաշա Յանկովիչը
Հանրային
Ռադիոյի լուրերի տնօրեն Լիանա Եղիազարյանը
«Հավասար
իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը
Քննարկումները
համադրել են մասնակիցների տեսակետները պետական կառույցների, մեդիայի և քաղաքացիական
հասարակության համատեղ աշխատանքի շուրջ՝ խտրականության կանխարգելման, իրավահավասարության
ամրապնդման և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ
Պանելային
քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի խորհրդական Արևիկ
Անափիոսյանը: