Ժողովրդավարությունն ինքնին երբեք հարատև իրողություն չէ, այլ
գործընթաց, որի ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել: Հայաստանում իրավունքների երաշխիքների
ապահովման հետ կապված խնդիրները շատ են, և եթե դրանց լուծման ուղղությամբ չձեռնարկվեն
լուրջ և համակարգված քայլեր, ապա կարող ենք կանգնել ժողովրդավարության և իրավունքի
գերակայության համար վտանգավոր կետի առաջ։