Երեխաները
պետք է իրազեկված լինեն իրենց իրավունքների, ինչպես նաև դրանց պաշտպանության կառուցակարգերի
մասին.
Նոյեմբերի
19-ին՝ Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրը, Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Առավոտ
Լուսո» հաղորդաշարի տաղավարում:
Պաշտպանը
ներկայացրել է՝
• երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մեծաքանակությունը
Հայաստանում
• բռնության ամենատարածված ձևերը և դրանց խորքային
պատճառները
• դպրոցներում և երեխաների հետ աշխատող հաստատություններում
իրականացվող մշտադիտարկումների հիմնական արդյունքները
• պետական և մասնագիտական կառույցների հետ համագործակցության
մակարդակը
• երեխաների, ծնողների և ուսուցիչների համար իրականացվող
իրազեկման ծրագրերը: