Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել, երեխաների
պաշտպանության, երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու
ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը։
Այս մասին ՀՀ կառավարության նիստում Ընտանեկան և երեխայի իրավունքների
առնչությամբ օրենսդրության նախագծային փաթեթի քննարկման ժամանակ ասել է Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը` կարևորելով փաթեթի մշակման ուղղությամբ իրավասու մարմինների
կատարած աշխատանքը։
Պաշտպանը նշել է, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության
դեպքերի թիվը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությանը։