«Ընտրություններին
մասնակցությունն անհրաժեշտ է առաջին հերթին այն պատճառով, որ մենք պետք է մշտապես մասնակցենք
մեզ վերաբերելի որոշումների կայացման գործընթացներին». այս և մի շարք այլ հարցերի է
անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
Բուն TV-ի «Բուն զրույց ընտրություններ» հաղորդաշարի շրջանակներում։
Աննա Մինասյանի
հետ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրական գործընթացներում» թեմայով զրույցում
Անահիտ Մանասյանն անդրադարձել է՝
▪️ Այն թյուր պատկերացումներին, որոնք առկա են ընտրական
գործընթացի շրջանակներում ՄԻՊ հաստատության գործառույթների առնչությամբ:
▪️ Իր պաշտոնավարման ժամանակահատվածում
տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին։
▪️ Առաջիկայում
կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում սպասվող մարտահրավերներին ու ռիսկերին`
ընդգծելով ընտրություններին մասնակցելու կարևորությունը։
▪️ Խոսքի ազատության ու ատելության
խոսքի տարբերակման հարցերին: