«Պետության
մասշտաբով առանցքային դերակատարների միջև ցանկացած լարվածություն չի կարող մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա
ազդեցություն չունենալ»․ Անահիտ Մանասյան
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է FreeNews հեռուստաալիքի «Ազատ
զրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարին։
Զրույցի
ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր դիրքորոշումները մի շարք հանրային հնչեղություն
ունեցող հարցերի վերաբերյալ՝ շեշտելով անկախության և սկզբունքայնության պահպանման կարևորությունը։
Քննարկված
թեմաներից էին՝
✅ կարո՞ղ է արդյոք կրոնական կազմակերպությունը
ուղղակիորեն լինել քաղաքական դերակատար և ինչպե՞ս պետք է երաշխավորել կրոնական կազմակերպությունների
ինքնավարությունը:
✅ մարդու իրավունքների հետ կապված
ի՞նչ խնդիրներ են արձանագրվել վերջին իրադարձությունների ընթացքում,
✅ ինչպիսի՞ն պետք է լինեն ՄԻՊ հաստատության
և մասնագիտական համայնքի փոխհարաբերությունները, ինչպե՞ս պետք է տարանջատվեն ՄԻՊ հաստատության
և մասնագիտական տարբեր համայնքներ ներկայացնող մարմինների լիազորությունները,
✅ մանկահասակ երեխայի մոր կալանավորումը
և դրան հետևած զարգացումները՝ ներառյալ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը,
✅ արդյո՞ք Հայաստանում հնարավոր
է լինել անկախ Մարդու իրավունքների պաշտպան,
✅ ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել
ՄԻՊ հաստատությունում և ինստիտուցիոնալ ինչպիսի՞ նոր զարգացումներ են սպասվում: