Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել
է FreeNews հեռուստաալիքի «Ազատ զրույց Արթուր Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի տաղավարում։
Զրույցի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝
• Վերջին օրերին հոգևորականների հետ կապված իրավական գործընթացները,
• «Ազդարարման» ինստիտուտի շուրջ հանրային ձևախեղված պատկերացումները,
այդ համատեքստում անձանց թիրախավորման անթույլատրելիությունը,
• Փաստաբանի կալանավորման դեպքը՝ իրավական երաշխիքների պահպանման
խնդիրների և մասնագիտական էթիկայի պահպանման կարևորության համատեքստում,
• Գտնվելու վայրն անհայտ զինծառայողի հարազատի կալանավորումը՝
համաչափության և հարցի առանձնահատուկ զգայունության տեսանկյունից,
• Անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության
իրավունքների խախտումների անթույլատրելիությունը,
• Մարդու իրավունքների պաշտպա՞ն, թե՞ մարդու իրավունքների հանձնակատար.
ինստիտուտի էության առնչությամբ թյուր հանրային պատկերացումները։
Նշենք, որ հարցազրույցի նկարահանման պահին Գյումրու դեպքերը
դեռ չէին զարգացել, և տեղեկության սակավության պատճառով դրանց վերաբերյալ մանրամասներ
չեն ներկայացվել։