Պաշտպանվա՞ծ
են արդյոք կանանց իրավունքները ՀՀ-ում. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական,
փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը մասնակցել է «Հանրային
քննարկում»՝ Տաթև Դանիելանի հետ հաղորդաշարին։
Պաշտպանի
ներկայացուցիչն անդրադարձել է՝
▪️ խտրականության վերաբերյալ ստացվող
բողոքներին,
▪️ այս ոլորտում Մարդու իրավունքների
պաշտպանի լիազորություններին,
▪️ վաղ ամուսնությունների խնդրին,
▪️ հասարակությունում առկա կարծրատիպերի
հաղթահարման կարևորությանը:
Կանանց
իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ կարևոր օրակարգային հարց, իսկ հասարակության
իրազեկվածությունը՝ փոփոխությունների կարևոր նախապայման։