ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական, ներքին և արտաքին
ազդարարման և հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Կլարա Հովհաննիսյանը հյուրընկալվել
է Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդաշարին։
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են`
• ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների
պաշտպանության շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և գործունեության
հիմնական ուղղությունները,
• Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր տարեկան հաղորդման
շրջանակներում ազդարարման հետ կապված հաշվետվության և վիճակագրության ամփոփման և հրապարակման
կարգը,
• ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության
միջոցներ կիրառելու հարցը և այլ վերաբերելի հարցեր: