Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է 24news-ի «Հարցազրույց» հաղորդաշարի
տաղավարում:
Պետական
իշխանությունը չի կարող պետական ռեսուրսներն օգտագործել կրոնական կազմակերպության ինքնավարությանը
միջամտելու նպատակով, իսկ իրավունքներին ցանկացած միջամտություն կարող է իրականացնել
բացառապես չափանիշներին համապատասխանող եղանակով: Կրոնական կազմակերպությունը, իր հերթին,
չի կարող իր ռեսուրսն օգտագործել պետական իշխանությունն ապալեգիտիմացնելու, պետական
իշխանությունը վերցնելու կամ այն փոխելու նպատակով:
▪️Կալանքի
կիրառման պրակտիկան Հայաստանում պետք է փոխվի,
▪️Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության առնչությամբ բազմաթիվ են եղել տարբեր դերակատարների
վարքագծի տեսակները, որոնց համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն,
▪️խնդրահարույց
են հավաքներին մասնակցության հարկադրելու դեպքերը, միևնույն ժամանակ, հավաքին կամավոր
մասնակցությունը չի կարող անձի համար բացասական հետևանքների հանգեցնել,
▪️Ադրբեջանում
ազատությունից զրկված հայերի իրավունքների հետ կապված հարցերը Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից հասցեավորվում են բոլոր միջազգային գործընկերների հետ շփումներում:
Այս և
մի շարք այլ հարցերի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձ է կատարել
Հերմինե Միքայելյանի հետ զրույցում: