2025 թվականին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների
պաշտպանության շրջանակում ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման
և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր,
զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։
Բարձրացված
հարցերը հիմնականում առնչվել են զորակոչի շրջանակում իրականացվող բժշկական հետազոտություններին
և փորձաքննություններին, ծառայության ընթացքում բուժօգնության տրամադրմանը, բռնության
և վատ վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև սոցիալական իրավունքների իրացման խնդիրներին։
ՄԻՊ աշխատակազմի
զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման
2025 թվականի գործունեության ամբողջական պատկերը՝ տեսանյութում։