Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։
Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական
համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։
Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի, Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ։