Հայաստանում
հոգեկան առողջության խնդիրների մասին խոսքը նույնիսկ շատ դեպքերում ուղեկցվում է կարծրատիպերով
և խարանով։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ
հյուրընկալվել է «Առավոտ լուսո» հաղորդաշարի տաղավարում։
Հաղորդման
ընթացքում Պաշտպանը խոսել է ոլորտին վերաբերող հիմնական խնդիրների, դրանց հաղթահարման
հնարավորությունների, ինչպես նաև այս ուղղությամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող
քայլերի մասին։
«Ամենամեծ
խնդիրը կարծրատիպերի և նախապաշարմունքների առկայությունն է։ Դրանք հանգեցնում են ոլորտին
առնչվող բազմաթիվ այլ խնդիրների»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
• Ի՞նչ
նշանակություն ունի Հոգեկան առողջության համաշխարհային օրը մարդու իրավունքների տեսանկյունից։
• Որո՞նք
են այսօր Հայաստանում հոգեկան առողջության պահպանման ոլորտի ամենաարդիական խնդիրները։
• Ի՞նչ
քայլեր են ձեռնարկվում հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և խարանն ու ստիգմատիզացիան
նվազեցնելու համար։