Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ամփոփել
է ՄԻՊ հաստատության 2025 թվականի գործունեությունը:
Պաշտպանը
խոսել է տարվա ոլորտային մարտահրավերների մասին. «2025 թվականը, ինչպես նախորդող մի
քանի տարիներն, առանձնացել է բևեռացման շատ բարձր մակարդակով, ինչը լուրջ ազդեցություն
է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա»:
Հարցազրույցի
ընթացքում անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում իրականացված հիմնական ծրագրերին, մարդու
իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությանը,
երեխաների իրավունքներին առնչվող ձևախեղված մոտեցումներին, դրանց հաղթահարման կարևորությանը,
կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, տարբեր դերակատարներին
քննադատելու համարձակությանը, զանգվածային լրատվության միջոցների ու այլ դերակատարների
բևեռացվածությանը, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումների աճի հիմքում
ընկած պատճառներին և այլն: