Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձել է
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը, զարգացման
ընթացքին, այդ համատեքստում առկա մարտահրավերներին, ՄԻՊ հաստատության անկախությունը
պահպանելու առումով հանդիպող խնդիրներին, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական
հասարակության հետ համագործակցությանը։
Զրույցի
ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման
հեռանկարները, հանրային վստահության ամրապնդման և մի շարք այլ հարցեր։