«Լուրեր»-ն
անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանի ճեպազրույցին։
Ի թիվս
այլնի, անդրադարձ է կատարվել՝
▪️ Գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու
մասին նախագծին,
▪️ Ընտանեկան
և երեխայի իրավունքների առնչությամբ օրենսդրության նախագծային փաթեթին:
▪️ Գումարի
դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու մասին նախագիծը պարունակում է խտրականության
արգելիքի սկզբունքի հետ կապված խնդիրներ:
«Սոցիալական
շերտավորումը ցանկացած պարագայում անթույլատրելի և անընդունելի է: Եթե նախագծի կարգավորումներում
մտահոգող խնդիրները չլուծվեն, ապա Պաշտպանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը»։
Անահիտ
Մանասյանը խոսել է նաև Ընտանեկան և երեխայի իրավունքների առնչությամբ օրենսդրության
նախագծային փաթեթի վերաբերյալ.
«Մենք
պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի պաշտպանության, երեխայի նկատմամբ
բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն
իրականացնելու համակարգը»: