Մարտի
10-ին Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին
նվիրված ամենամյա քննարկմանը Հայաստանի Հանրապետության երեխաների անունից ելույթով
է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի անդամ Սվետա Մխոյանը։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչների
մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին: