«Լուրերի»
անդրադարձը Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ տեղի
ունեցած «Բիզնես և մարդու իրավունքներ. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն»
խորագրով միջազգային համաժողովին։
Միջոցառումը
կազմակերպվել էր «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի համար պատասխանատու բիզնես
պրակտիկա» ծրագրի շրջանակում։
Համաժողովի
նպատակն էր խթանել երկխոսությունը գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության,
ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում միջազգային ստանդարտների
կիրառման ուղղությամբ, ուսումնասիրել մի շարք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների
և Բելգիայի փորձը գործարար հարաբերություններում մարդու իրավունքների ապահովման և կորպորատիվ
սոցիալական պատասխանատվության ոլորտում։