Մարդու
իրավունքների պաշտպանը չի կարող որևէ քաղաքական ուժի քաղաքական գործունեության մաս
լինել և պետք է կարողանա պահպանել ինստիտուցիոնալ անկախություն ու հավասարակշռություն.
Անահիտ Մանասյան
Factor
TV-ին տված հարցազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել
է տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, հաստատության գործունեության հիմնական
ուղղություններին, ինչպես նաև անկախ և ապաքաղաքական դիրքորոշման պահպանման կարևորությանը։